Անցկացված հարցումների արդյունքում բրիտանացիների ավելի քան 50%-ը կողմ է երկրի ԵՄ-ի կազմից դուրս գալուն' եվրոպական երկրներ հազարավոր ներգաղթյալների ներհոսքի պատճառով:

 

Այս մասին վկայում են սոցհարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Mail on Sunday թերթի կողմից:

 

Հարցմանը մասնակցել է ավելի քան հազար մարդ:

 

Ինչպես հայտնի է դարձել, մոտ ապագայում Միացյալ Թագավորությունը կընդունի 15 հազար սիրիացի փախստական: Սեպտեմբեր 4-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել է ընդունել հազարավոր սիրիացիների, որոնք փախել են երկրից՝ քաղաքացիական պատերազմի պատճառով: