Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին սեպտեմբերի 9-ի երեկոյան կդառնա ամենաերկարատեւ կառավարող միապետը Մեծ Բրիիտանիայի պատմության մեջ՝ գերազանցելով իր նախատատի՝ Վիկտորյա թագուհու ռեկորդը, որը գահին անցկացրել Է 63 տարի, յոթ ամիս եւ երկու օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սկզբնապես թագուհին մտադրվել Էր օրն անցկացնել աննկատ, ընտանիքի միջավայրում՝ Շոտլանդիայի Բալմորալ դղյակում, որտեղ միշտ ապրում Է ամռանը: Սակայն, ինչպես պնդում Է Telegraph թերթը, Եղիսաբեթ Երկրորդն ընդառաջել Է մերձավորների թախանձանքներին եւ համաձայնել Է հայտնվել հասարակության առջեւ:
Թագուհին ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի, եւ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենի ընկերակցությամբ գնացքով երկժամյա ճանապարհորդություն կձեռնարկի Էդինբուրգից մինչեւ Թվիդբենք, ինչից հետո Թվիդբենքում պաշտոնապես կհայտարարի վերջին հարյուր տարում Մեծ Բրիտանիայում կառուցված ամենաերկար երկաթուղու՝ Borders Railway-ի բացման մասին:
Դրանով թագուհու մասնակցությամբ օրվա պաշտոնական միջոցառումները կավարտվեն: Եղիսաբեթ Երկրորդը կվերադառնա Բալմորալ, որպեսզի երեկոն անցկացնի թոռան՝ արքայազն Ուիլյամի եւ նրա ընտանիքի հետ: Ընտանիքի մնացած անդամները, այդ թվում՝ արքայազն Չառլզը եւ նրա տիկինը՝ Քոռնուոլի դքսուհի Կամիլան, կկատարեն պաշտոնական պարտականությունները, քանի որ Բուքինհեմի պալատը բոլորին կարգադրություն Է արել պատմական օրն «աշխատել սահմանված ռեժիմով»:
Ի նշանավորումն ռեկորդի Մեծ Բրիտանիայում լույս Է տեսնում «Եղիսաբեթ Երկրորդ: Ամուր պատվար» (Elizabeth II: The Steadfast) գիրքը, որը գրել Է ներքին գործերի եւ արտաքին գործերի նախկին նախարար Դուգլաս Հերդը: Գրքի առաջաբանի հեղինակն Է թագուհու թոռը՝ արքայազն Ուիլյամը:
Երկիրը թագուհու սահմանած ռեկորդը կնշի բոլոր հնարավոր եղանակներով: Լրագրողները թագուհուն կշնորհավորեն իրենց ռեպորտաժներով, իսկ նրանց համար Եղիսաբեթ Երկրորդն անակնկալ Է պատրաստել. առաջին անգամ նրանց կթույլատրվի տեղադրել հեռուստախցիկները եւ օրվա ընթացքում եթերը վարել Բուքինհեմի պալատի այգիներից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը թագուհուն շնորհավորել Է արդեն սեպտեմբերի 8-ին: Նա նախարարների կաբինետի նիստը բացել Է այն «նշանակալից արդյունքների» մասին խոսքերով, որոնք թագուհուն հաջողվել Է ձեռք բերել: Եղիսաբեթ Երկրորդին նա համարել Է «բրիտանական հաստատակամ ոգու խորհրդանիշ, որով հիանում են ամբողջ աշխարհում»:
Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նիստը կսկսվի կես ժամ ուշ, որպեսզի պատգամավորները կարողանան շնորհավորել թագուհուն, պատմական օրվա նախաշեմին հայտարարել Է խոսնակ Ջոն Բերքոուն:
Թագավորական դրամահատարանը թագուհուն կշնորհավորի՝ թողակելով 20 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կոլեկցիոն արծաթադրամ: Այդ մետաղադրամի դարձերեսին «Ամենաերկարատեւ թագավորություն» մակագրության վերեւում կարելի Է տեսնել Եղիսաբեթ Բ-ի բոլոր այն հինգ դիմանկարները, որոնք մետաղադրամների վրա հայտնվել են նրա կարավարման օրոք:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը նույնպես կնշի թագուհու սահմանած ռեկորդը: BT հեռուստաաշտարակի վրա կհայտնվի «Թող երկա՜ր լինի նրա թագավորությունը»(Long May She Reign) տողը երկրի օրհներգից, գետով կանցնի տոնական նավատորմիղը՝ Gloriana թագավորական կցանավի գլխավորությամբ: Նավատորմիղի անցնելու ժամանակ բացված կլինի Թաուերի կամուրջը, իսկ երբ շքերթը հասնի HMS Belfast նավին, կորոտա հրետանային սալյուտը:
Մեծ Բրիտանիայի եկեղեցիներում սեպտեմբերի 9-ին եւ հետագա օրերին կաղոթեն թագուհու առողջության եւ բարեհաջողության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: