Բրիտանացի կոմիկ եւ գրող Էնդի Զալցմանը քննադատության թիրախ է դարձել այն բանից հետո, երբ BBC-ի եթերում կատակել է, որ Շոտլանդիայի հանրաքվեից հետո հարկավոր է քվեարկություն անցկացնել այն հարցի շուրջ, թե կարելի է արդյոք գլխատել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին:

 

Զալցմանն արն հյուրերի թվում էր, որոնք հրավիրվաած էին Radio 5 Live-ի շոուին՝ քննարկելու շոտլանդական հանրաքվեի արդյունքները:

 

Շոուի հեռարձակումից հետո բրիտանական ռադիոկայանը բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել ունկնդիրներից, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտել՝ կատակը համարելով «գռեհիկ» եւ «վրդովեցուցիչ»:

 

«Դա միանգամայն վրդովեցուցիչ է: Կատակը ցույց է տալիս թագուհու նկատմամբ հարգանքի լիակատար բացակայությունը»,- ասել է BBC-ի ունկնդիրներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: