Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը շարունակում է զիջել դիրքեր:
7-րդ տուրում Գրիգորյանը պարտվել է Ուլվի Բաջարանից: Այս տուրից հետո շախմատիստը զիջել է դիրքերը' հայտնվելով 8-րդ հորիզոնականում: Գրիգորյանը այժմ իր ակտիվում ունի 4,5 միավոր:
Հայաստանի կանանց չեմպիոն Սուսաննա Գաբոյանն ունի միայն 3,5 միավոր և 20-րդ տեղում է:
Նշենք, որ առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 15-ին: