Շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը շարունակում է իր ելույթները Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող մինչև 20 տարեկանների առաջնությունում:

Մրցաշարի նախավերջին' 12-րդ տուրում Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ներկայացուցիչ Դենիս Մախնյովի հետ:

Այս տուրից հետո հայ շախմատիրստը զիջել է դիրքերը' հայտնվելով 14-րդ հորիզոնականում և այժմ իր ակտիվում ունի 7 միավոր:

Հայաստանի կանանց չեմպիոն Սուսաննա Գաբոյանն ունի 7,5 միավոր և գտնվում է 12-րդ հորիզոնականում: