Հայաստանի ազգային ընտրանու և «Մարիտիմուի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանին է անդրադարձել պորտուգալական Record-ը:

Կիսապաշտպանի մասին հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ «Մարիտիմուում» ֆուտբոլիստի կլաուզուլան (հրաժարագին) կազմում է 10 միլիոն եվրո, ինչն ամենաբարձրն է պորտուգալական ակումբի պատմության մեջ:

Հիշեցնենք, որ Ղազարյանը «Վիտորիայի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել և ընդգրկվել 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: