Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում սեպտեմբերի 17-ին մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' փորձաքննությանը ներկա են տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները:
Ավելի վաղ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանները միջնորդել էին Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության ենթարկելու համար. այդ միջնորդությունը բավարարվել էր:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության զենքի հափշտակման և ապօրինի կրման հոդվածներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեց օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում' Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադարձավ երկժամյա քննարկումից հետո և հրապարակեց վճիռը: Դատաքննությունն անցկացվեց մեկ օրում: Պերմյակովը մեղադրվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների' 338 հոդվածի 2 կետի «226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի և 222 հոդվածիառաջին կետի պահաջներով: Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է 2015թ-ի հունվարի 13-ից՝Պերմյակովի կալանավորման օրվանից:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասցրել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն այնուհետև' յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկականդատատոքսիկոքիմիական դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(երկուև ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալներ գրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկական կողմին: