Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյն դաշնային հողի դատախազները 91-ամյա կնոջը մեղադրել են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում 260,000 մարդու սպանության մեջ ներգրավվածության համար, հաղորդում է The Guardian-ը:
Դատախազության տվյալներով՝ 1944թ. ապրիլից հուլիս ամիսների ընթացքում կինը համակենտրոնացման ճամբարում ծառայել է որպես ռադիոօպերատոր: Այժմ նրան կարող են մեղադրանքներ առաջադրվել հանցակցության համար, քանի որ նա օգնում էր մահվան ճամբարի «տերերին»:
Չնայած կնոջ տարիքին՝ նա կարող է դատարանի առջև կանգնել: Դատարանի կողմից գործի վարույթի վերջնական որոշումը կկայացվի հաջորդ տարի: