Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատարանի առջեւ կկանգնի «Բիգմալիոն»-ի գործով:

 

ֆրանսիական արդարադատության այդ որոշման մասին հայտնել Է AFP գործակալությունը:

 

«Բիգմալիոն»-ի գործը վերաբերում Է 2012 թվականին Սարկոզիի նախընտրական արշավի ֆինանսավորմանը: Տարբեր խորամանկությունների օգնությամբ Սարկոզին եւ իր «Միություն ի պաշտպանություն ժողովրդական շարժման» կուսակցությունը զգալիորեն գերազանցել են այն միջոցների սահմանված առավելագույն չափը, որոնք հատկացվում են արշավի համար: Ինչպես պարզել Է հետաքննությունը, 22,5 մլն եվրոյի փոխարեն ներդրվել Է առնվազն 40 մլն եվրո:

 

Այդ գործողության զգալի մասը կատարվել Է «Բիգմալիոն» գովազդային ֆիրմայի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը' AP