2012 թվականի ապրիլ ամսից որպես Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար պաշտոնավարած Վարդան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել' համայնքային հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու դեմ միջոցներ չձեռնարկելու համար: Այսպես, ըստ մեղադրանքի' նա, ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումն ապահովելու պարտականություններ, 2012 թվականի օգոստոս ամսին Սպիտակի Ոփյան փողոցում Հայկ Թանկաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, աոանց շինթույլտվության շինության տանիքի ծածկի փոխմամբ, ինչպես նաև' այդ նպատակի համար չհատկացված, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում բազալտե հարթակի կառուցմամբ և սանդուղքի վերակառուցմամբ ինքնակամ կառույց իրականացրած, նույն քաղաքի բնակիչ Հակոբ Թանգաբեկյանի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ: Վարդան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել' ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդհոդվածով, խափանման միջոց ընտրվել չհեռանալու ստորագրությունը: Գործն ընդունվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի վարույթ:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/16792
Առաջարկում ենք նաև
23/05/17 13:15
Կադրային ջարդ Երևանի թիվ 79 մանկապարտեզում
28/01/14 12:34
Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսին այսօր կկանգնի դատարանի առջև
11/07/13 00:34
Անչափահասի ապագա երեխայի հայրը կկանգնի դատարանի առջև
30/10/23 15:00
ԱԽ քարտուղարը հանդիպել է Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի հետ, քննարկել են երկկողմ հարաբերությունները
26/05/22 20:07
Կգա օրը, և Նիկոլ Փաշինյանը դատարանի առաջ կկանգնի պետական դավաճանության համար․ Արդարադատության գեներալ
16/04/22 19:42
Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահների հետ. Արայիկ Հարությունյան
10/12/20 15:27
Թուրքական քայլ խմբակցությունը իր ղեկավարի հետ պետք է կանգնի համահայկական դատարանի առջև․ Ռուզաննա Խաչատրյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան