Ռոբերտ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ: 23-ամյա Ռ. Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Ըստ մեղադրանքի, նա 2013թ. հունվարի 2-ին Արմավիր քաղաքում վագոն-տնակում իր ընկերուհի, ակնհայտ 16 տարին չլրացած' 02-03-1999թ. ծնված անչափահաս աղջկա հետ՝ վերջինիս կամքով ունեցել է սեռական հարաբերություն:

Դրանից հետո անչափահասը՝ գտնվելով 12 շաբաթական հղիության շրջանում, 25-04-2013թ. բուժօգնության է դիմել Երևան քաղաքի պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ:

Գործն ընդունվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի վարույթ:

Հեղինակ:
«Փաստինֆո»