Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ալկոհոլային հարբածության վիճակում հարվածելով վնասել է քաղաքացի Աշոտ Ա.-ին պատկանող ավտոմեքենան, ինչի կապակցութ յամբ իրենք վիճաբանել են: Այնուհետև Աշոտ Ա.-ի կանչով դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն իրեն ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկելիս խոշտանգել են: Ոստիկանության ծառայողները բազմաթիվ հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

 

 

Կատարվում է նախաքննություն: