Դիարբեքիրի Էրգանի գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հարձակում է իրականացրել ոստիկանական զրահամեքենայի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրք ոստիկանները պատասխանել են քրդական կողմի արձակած կրակոցներին: Բախման հետևանքով ոստիկաններից մեկը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ, չնայած բժշկական միջամտությանը, նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Էրգանիում գործողություններ են սկսվել PKK-ի անդամներին հայտնաբերելու նպատակով: