Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը փաստաթուղթ են ստորագրել Կասպից ծովի հյուսիսային մասի հատակի սահմանազատման վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

Փաստաթուղթը փոփոխություններ է մտցրել երկրների միջև հատակի սահմանազատման վերաբերյալ 1998 թվականի արձանագրության մեջ:

 

Համաձայնագիրը կարգավորում է «Կենտրոնական» նավթահանքի համակարգի համատեղ օգտագործումը: