ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստրախան, որտեղ մեկնարկում է մերձկասպյան երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ղեկավարների չորրորդ հանդիպումը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:

 

Գագաթնաժողովի հիմնական թեման կլինի Կասպից ծովի ժամանակակից իրավական ռեժիմի ձևավորումը:

 

Նաև նախատեսվում է երեք հնգակողմ համաձայնագրերի ստորագրումը, արտակարգ իրավիճակների կանխարգելման ոլորտում համագործակցությունը, Կասպից ծովի կենսաբանական ռեսուրսների պահպանումն ու ռացիոնալ օգտագործումը, ինչպես նաև հիդրոօդերևութաբանության ոլորտում համագործակցությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Կասպից ծովի երկրները համաձայնություն են ձեռք բերել ծովում երկու գոտիների հաստատման վերաբերյալ: