Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը և ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյա Դենիել Ֆրիդը քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականություն շարունակելու թեման, գրում է Газета.Ru-ն:
«Երկու կողմերը քննարկել են ՌԴ-ի վրա պատժամիջոցային ճնշումն ուժեղացնելու հնարավորությունը' Մինսկի պայմանավորվածությունների հետագա խախտումների դեպքում», - ասված է հայտարարության մեջ:
Կլիմկինը և Ֆրիդը քննարկել են նաև տվյալ ճնշման համակարգումը Եվրոպական միության կողմից և Ղրիմում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ երկարաժամկետ ռազմավարության հարցը: