Մոսկվա-Վորոնեժ ուղևորատար գնացքը վրաերթի է ենթարկել Մոսկվայի մարզի երկու բնակչի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտի վարչության լրատվական բաժնից:

 

 

«Այսօր ժամը 16:45-ի սահմաններում «Ցեմգինատ» կանգառում Մոսկվա- Վորոնեժ գնացքը վրաերթի է ենթարկել երկու տղամարդու' հասցնելով մահացու վնասվածքներ»,- հայտնել են գործակալությանը:

 

 

Պատահարի հանգամանքները պարզվում են: