Սեպտեմբերի 19-ին' ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, պարզվել է, որ վրաերթը կատարել է 1986 թ. ծնված Հայկ Հ.-ն' «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով:

Կատարվում է քննություն: