Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը համագործակցելու ցանկություն կհայտնի: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը նման ցանկությու ն կհայտնի: Ես խորհուրդ եմ տալիս չշտապել, ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»,- նշեց Շարմազանովը:

 

 

Հարցին, թե կա՞ն համագործակցության ցանկություն հայտնող քաղաքական ուժեր, Շարմազանովն ընդգծեց, որ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունը ցույց է տվել, որ նման քաղաքական ուժերը շատ են, որոնց հետ ՀՀԿ-ն դեռ երկար է համագործակցելու: