Սահմանադրական բարեփոխումների նախագծում զինված ուժերի կառավարման համակարգը՝ անկախ անձերի քաղաքական վերադասավորումներից, երաշխավորելու է հայ ժողովրդի և Հայաստանի պաշտպանունակության համապատասխան մակարդակ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Սահմանադրական բարեփոխումների իրականացումից հետո պաշտպանության կազմակերպումը հստակ է լինելու շարքային քաղաքացու, զինվորականի, ղեկավարի, հրամանատարի համար»,- նշեց նախարարը:
Սեյրան Օհանյանը մանրամասնեց, որ սա նշանակում է՝ բոլոր ընթացակարգերը՝ իրադրության գնահատումից մինչև զինված ուժերի կիրառման մասին համապատասխան որոշումներ ընդունելը զինված ուժերի կիրառման համար, ապահովվելու են համապատասխան հրամանատարական ուղղահայացով: