Թուրքական հերթական ամսագրի նկատմամբ երկրի իշխանությունները սկսել են հետապնդումներն ու գրաքննությունը: Թուրք իրավապահ մարմինները ձերբակալել են Nokta ամսագրի գլխավոր և պատասխանատու խմբագիրներին, ինչպես նաև որոշում են կայացրել հավաքել այս շաբաթվա համարները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Թուրքական իշխանությունների նման որոշման պատճառը Nokta-ի շապիկին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարը տեղադրելն ու «Նոյեմբերի 2, երկուշաբթի. Թուրքիայի ներքին պատերազմի սկիզբը» գրության առկայությունն է եղել: Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Nokta ամսագրի 24-րդ համարի առնչությամբ հետաքննություն է սկսել: