ԼՈւՐԵՐ.com-ին հայտնի է դարձել, որ Սուդանում կործանված AN12 բեռնատար ինքնաթիռը պատկանում է հայ գործարար «Տարոն Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին:

2014թ.-ից AN12 օդանավը հանվել էր Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը:

 

 

Նշենք, որ գործարար Գառնիկ Պապիկյանի անունը վերջին շրջանում հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում:

Ինչպես հիշում ենք, օգոստոսի 15-ի երեկոյան Ռուբեն Հայրապետյանի (Նեմց Ռուբո) թիկնազորի անդամները առեւանգել եւ ծեծի էին ենթարկել գործարար, «Էյեր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփակամատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանին:

 

 

Ըստ որոշ տեղեկությունների, Արսեն Ավետիսյանի առևանգումը պայմանավորված էր «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության կուտակած ընթացիկ պարտքերի հետ «Տարոն-Ավիա» ընկերությանը: Այդ ընկերության տնօրեն և սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության պարտքը վերածել էր գողական բազառի առարկայի: Նա պարտքը «հանձնել» էր Նեմեց Ռուբոյին, ով էլ ամեն կերպ փորձում էր ստանալ գումարները:

 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են.
Հրամանատար Գեւորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան