Հոլանդիայի իշխանությունները մտադիր են առնվազն մինչև կիրակի զերծ մնալ Սինայի թերակղզու վրայով թռիչքներից, որտեղ վթարի է ենթարկվել A321 ռուսական օդանավը, հաղորդում է Reuters- ը:
Կառավարությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին զերծ մնալ այդ առողջավայր ուղևորությունից մինչև նոր ծանուցումը։ ԱԳՆ տվյալներով՝ ներկայումս Շարմ Էլ-Շեյխում է գտնվում Նիդերլանդների 408 քաղաքացի։
Նշվում է, որ հոլանդական իշխանությունները սպասում են առողջավայրում անվտանգության պայմանների բրիտանական կողմի հետաքննության արդյունքներին։