Վեց արաբական ավիաընկերություններ դադարեցրել են Քաթար թռիչքներն այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Լիբիան եւ Եմենը խզեցին հարաբերություններն այս պետության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հայտնել Է ՌԻԱ Նովոստին:
Քաթարի մայրաքաղաք Դոհա չվերթերը չեղարկել են Emirates-ը եւ Etihad Airways-ը (ԱՄԷ), Saudia-ն (Սաուդյան Արաբիա), Gulf Air-ը (Բահրեյն) եւ Egypt Air-ը (Եգիպտոս). Ինչպես նշում Է Reuters-ը, նման որոշում Է ընդունել նաեւ Flydubai-ը՝ ԱՄԷ-ից:
Նաեւ հայտնի Է դարձել, որ Քաթարի Qatar Airways ավիաընկերությունը մտադիր Է կասեցնել թռիչքները Սաուդյան Արաբիա: