Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ընդունել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։ Հանդիպման ժամանակ Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է ձևավորել Թուրքիայի 64-րդ կառավարությունը։
Դավութօղլուն պետք է նոր կառավարության կազմն Էրդողանին ներկայացնի 45 օրվա ընթացքում։ Չնայած դրան՝ ակնկալվում է, որ Դավութօղլուն Թուրքիայի նոր կառավարության անդամներին Էրդողանին կներկայացնի արդեն հինգշաբթի՝ երկու օր անց։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո և կոալիցիոն կառավարության չձևավորվելուց հետո Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել էր ժամանակավոր կառավարություն ձևավորել օգոստոսի 25-ին։ Էրդողանը ժամանակավոր կառավարության կազմը հաստատել է օգոստոսի 28-ին։ Այժմ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը պետք է ձևավորի միակուսակցական կառավարություն։