Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր հանգստի օր է:
5 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 11-րդ տեղում է: 9 միավորով առաջատարը Ռուսաստանի հավաքականն է: 8-ական միավոր ունեն Ֆրանսիայի, Ուկրաինայի և Վրաստանի թիմերը:
Կանանց պայքարում Հայաստանի հավաքականը 15-րդ տեղում է: Առաջին տեղում 10 միավոր ունեցող Ռուսաստանի հավաքականն է: