Խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Խմբի անդամներին բաժանվել է գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով խոսել են միմյանց հետ: Նրանք ունեցել են դերաբաշխում, այսինքն՝ ամեն մեկն իր անելիքը նախապես իմացել է: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ հավելելով, որ այս պահին ձերբակալված է 21 անձ: 

 

Անդրադառնալով այն տեսակետին, թե «գործողությունը բեմականացված էր», ԱԱԾ պաշտոնյան ասաց. «Խնդրում եմ հաշվի առնել, որ բացահայտվել է հանցավոր մի խումբ, որն ունեցել է հստակ ծրագիր, իրենց նպատակներին հասնելու համար կոնկրետ ծրագրեր, ընտրված են եղել թիրախները: Հանցագործությունը միտված է եղել պետական առանձին ճյուղերի, պաշտոնյաների, քաղաքացիների ուղղությամբ»:

 

Միքայել Համբարձումյանը չցանկացավ թիրախների մասին հավելյալ տեղեկություն տալ, քանի որ նախաքննությունն ակտիվ փուլում է, գումարները ստացել են Հայաստանի տարածքում, սակայն ծագման աղբյուրը դեռևս բացահայտված չէ: 

 

Ինչ վերաբերում է կապ ունե՞ր արդյոք խմբի ղեկավարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, պաշտոնյան ասաց, որ նա եղել է Սիրիայում, բայց դեռևս կապը բացահայտված չէ: