Փետրվարի 12-ին' ժամը 08:17-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։

Ըստ նախնական տվյալների՝ բախվել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 402US16 պետհամարանիշի և «ՕպելՎեկտրա» մակնիշի 34UV573 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վերջինիս ուղևոր' 22-ամյա Հ. Դավթյանը տեղում զոհվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ' 1968թ. ծնված Գ. Բաբայանը, ուղևոր 1969թ. ծնված Լ.Բաբայանը և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ' 1957թ. ծնված Վ.Մխիթարյանը տեղափոխվել են Սևան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: