Դեկտեմբերի 3-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունները, որոնց մասնակցել են ՎՊ Երրորդ, Չորրորդ, Վեցերորդ եւ Ութերորդ վարչությունների աշխատակիցները եւ նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները:

 

Խորհրդակցությունների ընթացքում Վերահսկիչ պալատի աշխատակիցներն Իշխան Զաքարյանին են զեկուցել վերահսկողության արդյունքները և ներկայացրել կատարված աշխատանքների ամփոփման ընթացքը:

 

ՎՊ նախագահը կրկին նշել է արձանագրված արդյունքները սեղմ ժամկետներում վերջնական տեսքի բերելու անհրաժեշտության մասին: Պարոն Զաքարյանը շեշտել է նաև, որ ՀՀ Վերահսկիչ պալատը պետք է շարունակի մնալ կանխարգելիչ օղակ և, աշխատելով օպերատիվ վերահսկողության ռեժիմով, առավելագույնս արդյունավետ իրականացնի իր գործունեությունը:

 

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, Վերահսկիչ պալատի նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ: