Mediamall.am-ը հարցումների շարք է սկսել իր ընթերցողների շրջանում 2013թ. լավագույն հասարակական-քաղաքական, պետական գործիչներին և ամենարդյունավետ հաստատություններին որոշելու նպատակով, որի արդյունքները կամփոփվեն 2014թ. սկզբին:
Շարքի հերթական հարցումն իրականացվել է հետևյալ հարցադրմամբ. «Ըստ ձեզ՝ ո՞րն է տարվա ամենաարդյունավետ պետական կառավարման մարմինը»:
Ըստ հարցումների արդյունքների՝ տարվա ամենաարդյունավետ պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ Վերահսկիչ պալատը՝ 41% (1518 ձայն):
Հարցումներին մասնակցել է 3210 մարդ:
Տարվա ամենաարդյունավետ պետական կառավարման մարմնի թեկնածուներն էին՝
ՀՀ Ազգային ժողով - 6% (209)
ՀՀ կառավարություն - 11% (406)
ՀՀ դատական համակարգ - 11% (402)
ՀՀ Վերահսկիչ պալատ - 41% (1518)
Երևանի քաղաքապետարան - 31% (1128)