Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում է AFP-ը:
Ֆուտբոլիստը կվճարի նաև 816 հազար եվրո տուգանք:
Ֆուտբոլիստը մեղադրվում էր 1,5 մլն հարկ չվճարելու մեջ: Այդ գումարը ֆուտբոլիստը սեպտեմբերին հետաքննության ժամանակ վճարել էր:
Համաձայն Իսպանիայի օրենսդրության՝ եթե անձը դատապարտվել է երկու տարուց պակաս ժամկետով և նախկինում դատապարտվածություն չի ունեցել, ապա պատիժը համարվում է պայմանական: