Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը կրկին հետաձգել Է ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի գործի քննությունը, որը մեղադրվում Է նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանում:

 

Դատարանը նման որոշում Է ընդունել, քանի որ մեղադրյալը դեռևս գտնվում Է հիվանդանոցում: Դատարանը գործի քննությանը ձեռնամուխ լինելու նոր փորձ կանի դեկտեմբերի 15-ին:

 

Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևը ցմահ բանտարկության Է դատապարտված ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների համար: Հետաքննության տվյալներով՝ ձեռնարկատերը մոլորության մեջ Է գցել կնոջը՝ խոշոր գումարի դիմաց խոստանալով հասնել նրա որդու նկատմամբ ավելի մեղմ դատավճռի: Իրականում Հայրապետյանը հնարավորություն չի ունեցել ազդելու տվյալ դատական որոշման վրա:

 

Ինչպես սպասվում Է, առաջին նիստում դատախազը կհրապարակի մեղադրական եզրակացությունը, ինչից հետո մեղադրյալը կպատասխանի՝ մեղավոր ճանաչու՞մ Է իրեն: Այնուհետև դատարանը կանցնի ապացույցների հետազոտմանը և վկաների հարցաքննությանը:

 

700 հազար դոլարի հափշտակման գործով Հայրապետյանին մինչև տասը տարվա ազատազրկում Է սպառնում: