Ազգային ժողովն այդպես էլ չանդրադարձավ դեկտեմբեր 6-ին տեղի ունեցած համապետական խայտառակությանը: Այստեղ պետք է հնչեին ելութներ, հիմնականում քաղաքական ուժերը փորձեցին լռության մատնել այն հանցավորությունը որը տեղի ունեցավ այդ օրը: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորը նկատեց, որ կառավարության կողմից ներկայացված պարտավորությունները չեն գործում:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ գնացել է կոմունալ վճարումներ անելու, սակայն տեղում պարզել է, որ քաղաքացիները դժգոհում են էլեկտրաէներգիայի սակագնից. «Կառավարությունը պարտավորվել էր մասամբ փոխհատուցել, այլևս չի փոխհատուցում: Այսինքն՝ այս ամիս ՀՀ քաղաքացիները թանկացված վարձեր են մուծելու: Ակնհայտ է, որ ՀՀ-ում օրենքները չեն բխում իրավունքի իմաստից, սկզբունքից, այլ գործում է հանցավոր ապօրինի գումարների հավաքագրում, որը վտանգում է մեր գոյության իրավունքը մեր երկրում»:
Միջամտեց Գալուստ Սահակյանը. «Մի երկու բառ էլ էս վիճակագրական աշխատանքներից խոսեք»:
«Վիճակագրությունից էլ կխոսեմ»,- ասաց Փոստանջյանն ու խոսեց բնակչության թվաքանակից:
Կրկին միջամտեց Սահակյանը. «Գոնե գիտակցո՞ւմ եք, որ կանոնակարգ եք խախտում:
Մանրամասն՝ տեսանյութում