«Եթե խոսում ենք արտաքին քաղաքականության ձախողման մասին, ապա պետք է անդրադառնանք դեռ 1995-96 թվականներին, որովհետև ձախողումներն սկսեցին այդ օրվանից, երբ մենք սկսեցինք կեղծել ընտրությունները, և կեղծիքի հետևանքով ԱԺ-ում հայտնվեցին մարդիկ, ովքեր չպետք է հայտնվեին»,- դիմելով «ՀՀ ԱԺ-ում Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնող պատգամավորին»՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Նաև 1996 թվականին կեղծվեցին, և Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է դառնար ՀՀ նախագահ: Այդ օրվանից մեզ մոտ սկսեց մեր ողնաշարի կռանալը, կոտրվելը»,- ասաց պատգամավորը:
«Մենք արժևորում ենք Համահայկական հռչակագիրը, որն արտահայտում է համայն հայության կամքը»,- ասաց Փոստանջյանը:
Պատգամավորը նաև ողջունելի համարեց Քիմ Քարդաշյանի այցելությունը Հայաստան. «Իր ներկայությունը միայն միջազգային մամուլը լցրեց այնպիսի հայտարություններով, որ կա ՀՀ, ուր ինքն այցեցել է, և տեղի է ունեցել Ցեղասպություն, որը դատապարտվում է»:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում