Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ժամանակն է եկել ճանաչելու Արցախի Հանրապետությունը ՀՀ-ի խորհրդարանի կողմից:

 

«Շատ կարևոր է, որ Արցախի Հանրապետության օրինական իշխանությունները ներգրավված լինեն և իրենք նաև իրենց դիրքորոշումը հայտնեն, այդ թվում նաև՝ միջազգային տարբեր ատյաններում:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններին, իհարկե, մենք ապացույցները պետք է հավաքենք, թույլ չտանք՝ տեղի ունենա այն, ինչ որ տեղի է ունեցել շուրջ 25 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում: Մենք չունենք միջազգային դատարանի կողմից դատապարտում, իսկ այս պարագայում մենք ունենք ապացույցներ: Ես կարծում եմ՝ մոտակա շրջանում ԵԽԽՎ-ում մենք պետք է ունենանք թե՛ բանաձևի, և թե՛ հայտարարության նախագիծ՝ այս վայրագ գործողությունների վերաբերյալ, ընդհուպ մինչև՝ Ադրբեջանի անդամակցության դադարեցումը Եվրոպայի խորհրդին, որովհետև ունի հստակ պարտավորություն՝ ագրեսիայի և ուժի բանեցումից զերծ մնալու: Տվյալ պարագայում նա խախտել է, և դրա ապացույցն էլ կա՝ իր դեսպանը հայտնել է այդ մասին ՌԴ-ում»,- ասաց Փոստանջյանը:

 

Պատգամավորն առաջարկեց ԱԺ-ում իրավաբանների խումբ ստեղծել՝ խորհրդարանական լծակներն օգտագործելու համար: