Ընտրական գործընթացից դուրս քննարկման թեմա է նոր ՀԱԿ կուսակցության կազմավորումը:
ՀԱԿ դաշինքը չի ստեղծվել որևէ կոնկրետ գաղափարական դոկտրինի հիմքով, այն միավորել է տարբեր ու հակադիր քաղաքական մոտեցումներ ունեցող ուժերի, քաղաքացիական ակտիվ շրջանակների: Դոկտրինը, եթե կարելի է այդպես անվանել, մեկն է եղել՝ «ավազակապետության ու քրեաօլիգարխիայի հեռացում», կամ մեկ բառով՝ «իշխանափոխություն»: ՀԱԿ-ը որպես փետրվարյան իրադարձությունների ֆորմալ ժառանգորդ իր հիմնական առաքելությունները կառուցեց հենց փետրվարյան տասնօրյակի իներցիայով:
Այսինքն, երկարատև ու հեռանկարային քաղաքական պայքար, հետևաբար նաև կայուն քաղաքական ինստիտուտներ ու միասնական կուսակցական գաղափար չի եղել, չի եղել նաև այդ ամենը ձևակերպելու խնդիրը: Ավելին, ՀԱԿ համակիրները ընդդիմանում էին, որ ՀԱԿ-ն անվանվում էր կուսակցություն, իսկ իրենք՝ կուսակցականներ, կամ լևոնականներ: Շատ ՀԱԿ համակիրների համար կոնգրեսի առավելությունը հենց դրա ոչ կուսակցականության մեջ էր, ու Տեր-Պետրոսյանի անհատակենտրոնության դեմ բերվող փաստարկներին որպես հակափաստարկ բերվում էր հենց վերջինիս որպես գործիք ինքնահռչակումը:
Կառուցվածքային առումով ՀԱԿ-ը խնդիրների առաջ կանգնեց ԱԺ ընտրությունների ժամանակ, քանի որ մինչ այդ որևէ այլ քաղաքական կամ իրավական լուրջ գործընթացի չէր մասնակցել: ԱԺ ընտրությունները սկզբունքային առումով դրեցին ՀԱԿ վերաձևակերպման սկիզբը, այն իմաստով, որ փողոցի պլատֆորմը փոխարինվեց ԱԺ պլատֆորմով: Բայց պարզ էր, որ եթե փողոցում հնարավոր է բունտի տրամաբանության ներքո մարդկանց հավաքել ու կոնսոլիդացնել նրանց իշխանափոխության գաղափարի շուրջ, ապա ԱԺ-ում քաղաքական մասնակցությունը ենթադրում էր կոնկրետ կուսակցական որոշակի կազմակերպչականություն:
Այն ԱԺ առաջին օրերից չդրսևորվեց Կոնգրեսի խմբակցությունում, ներքին ու արտաքին շատ հարցերում խմբակցության տարբեր անդամների ունեցած տարաձայնությունների պատճառով: Վերջին շանսը, որին սպասում էին ՀԱԿ-ում ԱԺ ընտրություններից հետո, ու նաև ԲՀԿ հետ երկխոսության հետ կապված նկատվող տարաձայնությունների հարթման իմաստով, Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրումն էր նախագահական ընտրություններում, որը չեղավ: Արդյունքում ՀԱԿ դաշինքը, որն արդեն հասցրել էր բավական պառակտվել ու նոսրանալ, ըստ էության պետք է կապիտուլացվեր: ՀԱԿ-ը որպես իշխանափոխության համար կազմակերպված քաղաքական նախագիծ տապալվեց: Տապալվեց նաև որպես տարակարծիք ուժերից բաղկացած թիմերի կոնսենսուս: Ու ենթադրվում էր, որ առանձին մարդիկ սեփական խաղը կսկսեն՝ արդեն հստակ նեղ կուսակցական-գաղափարական իմաստով:
Տարբերակներից մեկը, որ ակտիվ քննարկվում էր՝ Նիկոլ Փաշինյան 2018 նախագիծն էր: Ըստ այդ տեսակետների, նա ՀԱԿ-ում միակն էր, ով կկարողանար հետ բերել կամ նորից կոնսոլիդացներ Կոնգրեսը լքած ուժերին, կկարողանար քաղաքացիական ռեսուրսի հետ աշխատել, ստանալ դրսի ու ներսի ինտելեկտուալ հոսանքների աջակցությունը: Նաև ենթադրվում էր, որ որոշակի քայլերի դեպքում Բագրատյանը եթե չմիանար, ապա գոնե չէր խանգարի Նիկոլի կոնսոլիդացմանը: Կար կարծիք, որ նույնիսկ Րաֆֆին կկարողանա Նիկոլի հետ համագործակցել: Միակ ռեսուրսը, որը Նիկոլի շուրջ չէր կոնսոլիդանա՝ ՀԱԿ վարչությունն էր: Բայց Նիկոլն իր այս թիրախներով գրեթե ոչինչ չարեց, մի կողմից օբյեկտիվ պատճառներով, քանի որ լծվել էր ԲՀԿ հետ Կոնգրեսի հնարավոր համագործակցությունը տապալելու գործին, մյուս կողմից փաստացի չկարողացավ մնալ նույն արագության մեջ, ինչ վերցրել էր Կրինիցայից հետո: Բագրատյանն էլ գրեթե ոչինչ չարեց ընտրական գործընթացներում ՀԱԿ էլեկտորատին ակտիվորեն իր կողմը գրավելու առումով, նույնիսկ չփորձեց համարձակորեն պատասխանել այն որակումներին, ըստ որի նա մարգինալ է: Երկուսն էլ երևի սպասեցին, թե Զուրաբյանը երբ «կխժռի» ինքն իրեն, ժամանակից շուտ հավատալով Տեր-Պետրոսյանի «ինքնաէվակուացմանը»:
Տեր-Պետրոսյանը հիմնում է ՀԱԿ կուսակցություն, որը ՀԱԿ դաշինքից ֆորմալ առումով տարբեր է: Բայց անհասկանալիորեն կրում է նույն անվանումը: Նոր ՀԱԿ-ն, ըստ էության, «հին» ՀԱԿ-ի վարչությունն է, ասել է թե Տեր-Պետրոսյանին մինչև վերջ հավատարիմները, ասել է, թե Լևոն Զուրաբյանի թևը: Բայց արդյոք այդ թևը դոմինանտ էր ՀԱԿ-ում, կամ ինչքան է այդ թևի քաղաքական պոտենցիալը: Այդ պոտենցիալն ըստ էության մեկ բանում է կայանում՝ առաջին նախագահի հանդեպ մինչև վերջ հավատարմություն, ինչը որևէ քաղաքական տրամաբանության մեջ չի մտնում: Բայց ՀԱԿ արդեն կայացած բրենդի յուրացումով առաջին նախագահն ըստ էության կոտրած տաշտակի առջև է կանգնեցնում գրեթե բոլորին:
ՀԱԿ-ը որպես դաշինք ու ՀԱԿ-ը որպես նոր կուսակցություն, կրելով նույն անունները ու նաև վարչական-կազմակերպչական իմաստով ունենալով նույն ներկայացուցչակազմը, կարող են նույնացվել առաջին նախագահի հետ: Առաջին նախագահի խաղադրույքը հենց այդ նույնացման վրա է: Ի՞նչ է անելու այդ դեպքում ՀԱԿ խմբակցությունը, ու՞մ է ներկայացնելու: Ու որ ամենակարևորն է՝ որքան էլ Տեր-Պետրոսյանի դերակատարությունը ՀԱԿ ընդունած որոշումներում գերակա է եղել, բայց արդյոք ՀԱԿ այն ռեսուրսը, որ չորս տարի ընդդիմության ճակատն էր պահել, ամբողջովին համընթաց է Տեր-Պետրոսյաին կուրսի հետ, արդյոք սրա հետ համաձայն են այն մարդիկ, ովքեր ՀԱԿ դաշինքի կողմնակից կամ համակիր են եղել:
Մեծ հաշվով, Տեր-Պետրոսյանն անում է այն, ինչի մեջ վերջինիս կողմնակիցները բոլորովին վերջերս մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին ՝ այսինքն զրոյացնում կամ յուրացնում է կապիտալ, ընդ որում զրոյացնում է հետին թվով, այն կապիտալը, որ ՀԱԿ-ը կուտակել էր ոչ միայն քաղաքական, այլև քաղաքացիական ու սոցիալական մակարդակներում, փաթեթավորում այն նույն բրենդի տակ: Ակնհայտորեն տարիքը որպես քաղաքական մասնակցության խոչընդոտ մեջբերող թեկնածուն այս ամենի հետ կապված հեռակա քաղաքական պլաններ չունի, ու ենթադրվում է, որ կապիտալի այս արագ կուտակումը արվում է հետագայում այն «վերավաճառելու» համար: Իսկ ընդդիմադիր կապիտալի կարիք շատերը կունենան առաջիկա հինգ տարում:
Արդյունքում, ՀԱԿ դաշինքի չորս տարվա բոլոր ձեռքբերումները վերահասցեավորվում են ՀԱԿ կուսակցությանը, իսկ հիմնական հիմնավորումը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանի առկայությունն ու առանցքային դերակատարումը երկու տեղերում էլ: Ասել է թե՝ ՀԱԿ չի եղել, եղել է միայն Տեր-Պետրոսյան:
Հայ ազգային կոնգրեսի վերջին օրերի «սրբերը»
11:27 - 13.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
01/05/13 09:50
Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ կուսակցություններն այսօր քաղխորհրդի նիստ են հրավիրել
29/04/13 11:41
Հայ Ազգային Կոնգրեսի ավագանու թեկնածուների ասուիսը
29/04/13 11:40
Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հանդիպումը Շենգավիթում
13/04/13 01:07
Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր անդամների ցանկը
14/01/13 15:24
Պետրոս Մակեյան. «ՀԱԿ-ում ճգնաժամ է ստեղծվել»
11/01/13 10:55
Գուցե ՀԱԿ-ը 3 միլիոնը բաժաներ Մարտի 1-ի զոհերի հարազատներին
09/01/13 10:54
«Հայաստանի ապագան դուրս է երեք նախագահների, երեք ախպարների, երեք գեղցիների եռանկյունիներից»
19/10/24 19:53
Հայաստանում մեկ ամսում կենդանիների կողմից 967 մարդ է տուժել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան