Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ:

 

 

Նշենք, որ Վահան Գրիգորի Շիրխանյանը կասկածվում է' Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: