Նորք Մարաշի զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանը զննության է ենթարկվել: Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ հրավիրված անոթաբանը խորհուրդ է տվել վերջինիս ենթարկել դուպլեքս հետազոտության:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ Շիրխանյանին տեղափոխել են Էրեբունի ԲԿ: 

 

«Վերոնշյալ հետազոտությունը պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում 23.02.2017թ. կատարելուց հետո Վ. Շիրխանյանին, համաձայն ցուցման, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ այլ հետազոտությունների ենթարկելու նպատակով»,- ասաց նա և հավելեց՝ Շիրխանյանը հիվանդանոցում կմնա այնքան ժամանակ, ինչքան բժիշկները անհրաժեշտ կհամարեն: