Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արկադի Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

 

Հրամանագրում, մասնավորապես, ասված է.

 

«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը՝ որոշում եմ.

 

Արկադի Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից»: