Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի աշխատակազմը առավելագույնը բաղկացած կլինի 200 անձից: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

 


«Մենք այս տարի արդեն 2 անգամ նախագահի աշխատակազմի աշխատակիցների կրճատումներ իրականացրել ենք՝ պայմանավորված սահմանադրական բարեփոխումներով, որոնք ենթադրում են նախագահի ինստիտուտի փոփոխություն: Տարին սկսվել է մոտ 410 աշխատակիցներով, հունիսին կրճատել ենք մինչև 385, հոկտեմբերի 1-ից նախագահի աշխատակազմի աշխատակիցների թիվը դարձել է 330: Առաջիկայում մոտավորապես 120-130-ով ևս պետք է նվազի: Առավելագույն թիվը, որը կարող է լինել ապագա նախագահի աշխատակազմի համար, 200-ն է»,- ընդգծեց Գևորգյանը:

 


Նա նաև հավելեց, որ այդ թիվն էլ դեռևս նվազելու տեղ ունի: «Այսինքն' 180 -200-ի միջակայքում է լինելու ապագա նախագահի աշխատակազմի աշխատակիցների թիվը: Թույլ տվեք հիմա հստակ բան չասեմ, որովհետև քննարկումները շարունակվում են: