Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ Թբիլիսին համարձակ ու արիակամ քայլեր կանի Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների հետ հաշտվելու ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մեր ամենագլխավոր գերակայությունը կլինի հաշտության քաղաքականության ուղղությամբ քայլերի առավելագույն ուժեղացումը, փորձելու ենք Էլ ավելի արիակամ քայլեր անել: Ժամանակը մեր դեմ Է աշխատում, եւ մենք բոլորս պետք Է դա գիտակցենք: Ժամանակն աշխատում Է այն բանի դեմ, որ մարդիկ վերադառնան իրար մոտ, այն բանի դեմ, որ վրացիները վերադարձնեն օսերին ու աբխազներին: Ուստի մենք առավելագույնս կժջանանք համարձակ քայլեր անել: Մեկ անգամ եւս հավաստում ենք մեր այն տրամադրվածությունը, որ ամբողջ բարիքը, որն ստեղծվել Է երկրում, հասանելի կլինի նախեւառաջ մեր օÕ ½ ու աբխազ եղբայրներին»,- հայտարարել Է Կվիրիկաշվիլին՝ դեկտեմբերի 28-ին ելույթ ունենալով խորհրդարանում, հաղորդել Է Sputnik-ը: