Վրաստանը ցանկանում է սկսել աբխազ եւ օս եղբայրների հետ իրապես հաշտվելու գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով Վրաստանի հետ սահմանի հինգ հսկիչ անցակետեր փակելու մտադրության վերաբերյալ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հայտարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-՝ը հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Ավելի վաղ Խաջիմբան ասել Է, թե «հարկավոր է ամրապնդել Վրաստանի հետ Ինգուր գետով անցնող պետական սահմանը, եւ այնտեղ պետք Է գործի միայն մեկ անցակետ, մնացած բոլոր անցակետերն անհրաժեշտ Է փակել»:

 

«Նոր նախաձեռնություն Է հնչել Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների կողմից: Այդ կապակցությամբ ես ցանկանում եմ, նշել, որ իշխանության գլուխ գալուց հետո մենք հայտարարել ենք մեր աբխազ եւ օս եղբայրների հետ իրական հաշտության գործընթաց սկսելու ցանկության ու պատրաստակամության մասին»,-ասել Է Ղարիբաշվիլին լրագրողներին: Նա նաեւ խելամիտ չի համարել Աբխազիայի իշխանությունների նախաձեռնությունը եւ նշել Է, որ այդ որոշումը կվատացնի մեր քաղաքացիների դրությունը տեղերում»:

 

«Մենք պատրաստ ենք ցանկացած հումանիտար օգնություն ցուցաբերել մեր եղբայրներին: Պատահական չԷ, որ սահմանազատման գծի մոտ մենք կառուցում ենք բազմաֆունկցիոնալ հիվանդանոց, որի շինարարությունը կավարտվի երկու տարուց, եւ մեր աբխազ եւ օս եղբայրները կկարողանան բուժվել այնտեղ»,-հավելել Է Վրաստանի վարչապետը: