Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աբխազներին ու օսերին ինքնավարություն եւ եվրոպական հեռանկար Է առաջարկել Վրաստանի կազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, վարչապետը հայտարարել Է մամուլի ասուլիսում, որտեղ նա հասարակայնությանը ներկայացրել Է կառավարության երկու տարվա աշխատանքի հաշվետվությունը:

 

«Ցանկանում եմ մեկ անգամ եւս դիմել մեր աբխազ եւ օս եղբայրներին. մենք նույն հողի զվակներն ենք, սա մեր տարածքն Է, մեզ միավորում Է նույն ցավը, եւ մենք պետք Է միասին շարունակենք ճանապարհը դեպի ապագա: Ցանկանում եմ օգտվել առիթից եւ մեր աբխազ եղբայրներին շնորհավորել Աբխազական լեզվի օրվա կապակցությամբ, որը նրանք նշում են հոկտեմբերի 27-ին: Վստահ եմ, որ միայն մեզ հետ միասին, միայն եվրոպական հեռանկարներ ունեցող Վրաստանի հետ մեր աբխազ եղբայրները կկարողանան պահպանել իրենց լեզուն ու մշակույթը:

 

Մենք իրոք ցանկանում ենք մեր աբխազ եւ օս եղբայրների հետ մ իասին ապրել միասնական Վրաստանում… Շատ դժվար Է, երբ ցանկանում ես այսպես կոչված անկախ պետություն ստեղծել ուրիշի տարածքում. դա տեղի չի ունենա, բարեկամնե՛ր, երբեք տեղի չի ունենա: Դա անհասանելի Է, դա ուտոպիական ծրագիր Է, ինչին ոչ մեր, ոչ Էլ ապագա սերունդը երբեք չի համակերպվի, որովհետեւ սա մեր հնագույն տարածքն Է, որը մեր նախնիները սեփական արյան գնով պահպանել են մեզ համար: Դուք երջանիկ չեք լինի առանց մեզ, մենք երջանիկ չենք լինի առանց ձեզ»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին:

 

«Մենք՝ բոլորս միասին, բավականին ծանր անցյալ ենք վերապրել, եղել են բավականին ծանր սխալներ, բայց այժմ մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ մենք առաջարկում ենք ապրել միասնական, ուժեղ Վրաստանում: Ձեզ մոտ դեռեւս կարող Է վստահության խնդիր լինել, բայց նայեք մեր քաղաքականությանը, մեր մոտեցմանը: Մենք իրոք մեծ զարգացման հեռանկար ունենք, բայց մենք չենք ցանկանում զարգացում առանց ձեզ: Այնպես որ ցանկանում եմ եւս մեկ անգամ կոչ անել մեր բոլոր աբխազ եւ օս եղբայրներին՝ մեկ անգամ եւս լավ վերլուծեք եւ մտածեք: Դուք ունեցել եք ինքնավար հանրապետություն, եւ մենք նույնն ենք առաջարկում՝ ինքնավարություն, բայց միասնական ուժեղ Վրաստանի կազմում: Սա իմ եւս մեկ եղբայրական ու բարեկամական առաջարկն Է»,-հավելել Է Ղարիբաշվիլին: