Վրաստանի իշխանությունները վստահ են, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր լեզու կգտնեն և համաձայնության  կգան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Грузия online-ը, մեկնաբանելով Լեռնային  Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը' օգոստոսի 4-ին նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:


«Վրաստանի իշխանությունը մտահոգված է մեր երկու  եղբայրական պետությունների միջև ստեղծված իրավիճակով: Ցանկանում եմ միանալ տարածաշրջանում իրավիճակի սրացումը կանխելուն ուղղված կոչերին: Դա մեծ նշանակություն ունի ինչպես  Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի համար:
Տարածաշրջանի կայունությունը բոլորիս է պետք: Երկու երկրների միջև երկխոսությունը պետք է վերականգնվի, և ես վստահ եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն»,- ասել է նախագահը:


Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանն է անդրադարձել նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի կհասնեն, և տարածաշրջանում կիշխի խաղաղությունը:


«Մենք ուշադրությամբ և անհանգստությամբ հետևում ենք հարևան երկրներում ծավալվող իրադարձություններին: Ես հույս ունեմ և վստահ եմ, որ նրանք կկարողանան համաձայնության գալ, և տարածաշրջանում կիշխի խաղաղությունը: Դա շատ կարևոր է», -ասել է  վարչապետը:


Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբերհատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցիցյուրաքանչյուրում ստանալով արժանի հակահարված' բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իրելման դիրքերը: Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծիտարբեր
հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

 

Նույնժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի
կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7վիրավոր: