Կրեմլը խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած կրակոցներից։ Մենք կողմերին կոչ ենք անում զսպվել և հրադադար հաստատել, ասել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվել և պահպանել հրադադարի ռեժիմում իրենց ստանձնած պարտավորությունները», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում երկու երկրների սահմանին տիրող իրավիճակը։ «Մենք դա արդեն հայտարարել ենք տարբեր մակարդակներում, և մենք պատրաստ ենք գործադրել մեր միջնորդական ջանքերը այդ խնդրի լուծման համար՝ որպես Մինսկի խմբի համանախագահ: Դուք գիտեք, որ ինտենսիվ հեռախոսային կապեր են եղել Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա՝ Բաքվի և Երևանի գործընկերների հետ: Հետևաբար, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել», - ավելացրել է նա: