Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թբիլիսի» եւ Ցխինվալի «Լիախվի» ֆուտբոլային թիմերի միջեւ կայացած ընկերական հանդիպումից հետո հայտարարել է, որ Թբիլիսին դեմ է թշնամությանը եւ «եղբայրություն է ցանկանում օսերի ու աբխազների հետ», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Նրա խոսքով՝ այդ մրցախաղը քայլ է վրացիների եւ օսերի միջեւ վստահության վերականգնման ճանապարհին:
Հոկտեմբերի 12-ին Գորիում տեղի ունեցած ընկերական մրցախաղն ավարտվել է ոչ ոքի՝ 4:4: Դրան մասնակցել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Վրաստանի կառավարության այլ անդամներ: Ղարիբաշվիլին մեկական խաղակես խաղացել է երկու թիմերի կազմում: Ընդսմին, հանդես գալով ցխինվալցիների թիմում, նա երեք գնդակ է անցկացրել «Թբիլիսի»-ի դարպասը: