Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտարարել է, որ չի հրամայել խոցել ռուսական Սու-24 ռմբակոծիչը:
«Ես չեմ հրամայել խոցել այդ ինքնաթիռը: Արդյոք հնարավոր կլիներ 17 վայրկյանում դիմել ինձ, որպեսզի նման հրահանգ տայի: Ոչ, դա հնարավոր չէ», - ասել է թուրքական կառավարության ղեկավարը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Դավութօղլուն հավելել է, որ ռուսական օդանավի հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպից երկու օր առաջ, գլխավոր շտաբը՝ երկրի օդուժի հրամանատարության սպառնալիքների դեպքում, արձագանքման կանոնների կիրառման վերաբերյալ լիազորություններ է տվել: