Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում այրվում է սննդի կետ:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աճառյան փողոցի թիվ 20/2 հասցեում գտնվող Լ. Գ.-ին պատկանող արագ սննդի սպասարկման կետում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.02-ին, մարվել' 12.13-ին:

 

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրեը՝ 10 քմ, նախասրահը (15քմ) եւ խոհանոցը(10 քմ) ՝ կենցաղային իրերով (25 քմ)։