Նեզավիսիմայա Գազետա ռուսական պարբերականը հրապարակել է փորձագիտական կարծիք այն մասին, որ ադրբեջանական Թերթեր բնակավայրի մոտ Ադրբեջանի զինուժի լայնածավալ զորավարժությունը վկայում է Ադրբեջանի հարձակողական մտադրությունների մասին: Ըստ գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչեւի, այդ շրջանում զորավարժությունը թերեւս միտում ունի փորձարկել Ղարաբաղի զինուժի ամենաթույլ պաշտպանված հատվածը ճեղքելու տարբերակը: Նետկաչեւը երկար ժամանակ ծառայել է Հարավային Կովկասում, եւ Նեզավիսիմայա Գազետան նշում է նաեւ, որ այդ փորձագետը կանխատեսել էր ռուս-վրացական օսական պատերազմը՝ հարավային Օսիայի սահմանին ամերիկա-վրացական զորավարժության ժամանակ:
Փորձագետի կարծիքով, Թերթերի հատվածը լինելով լրիվ հարթավայրային, հայկական կողմի պաշտպանական գծի առավելագույն խոցելի հատվածը կարող է հանդիսանալ, քանի որ մնացյալ՝ լեռնային հատվածներում հայկական զինուժը կազմակերպել է ամուր եւ նաեւ ոչ թանկ պաշտպանություն:
Նաեւ հետաքրքրական զուգահեռ է անցկացվում, որ 1994 թվականին պատերազմը ավարտվել է հենց այդ գոտում, եւ փաստացի կարող է նաեւ այդտեղից էլ վերսկսել կամ նոր պատերազմը կարող է սկսվել:
Միեւնույն ժամանակ, նշվում է, որ Հայաստանում էլ վարժանքներ են անում Ռուսաստանի ռազմակայանի եւ հայկական բանակի ստորաբաժանումները՝ մասնավորապես հետախուզական եւ տանկային: Տանկային ստորաբաժանումները վարժանքներ են իրականացնում լեռնային պայմաններում:
Ըստ հրապարակման, դա Ադրբեջանի հարձակման դեպքում թուրքական կողմից հնարավոր ներխուժումը կանխելու համար է:
Այդ ամենին զուգահեռ, ադրբեջանական զինուժը մի քանի օր է կրկին գնդակոծում է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ շրջանները: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրավիճակը լիովին վերահսկելի է:
Նեզավիսիմայա Գազետան գրում է, որ պատերազմի վերսկսման դեպքում ռազմական գործողությունների գոտի հավանաբար մուտք կգործեն Ռուսաստանի կամ ավելի շուտ ՀԱՊԿ-ի խաղաղապահները:
Արդյոք դա չէ այն ամենի նպատակը, ինչ ռազմական իմաստով ներկայում գեներացվում է տարածաշրջանում: Արդյոք Ռուսաստանն ընդամենը խնդիր չի դրել կրկնել այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում 2008 թվականին. բլից պատերազմ, որով ըստ էության որեւէ ստատուս-քվո չխախտվեց, այլ ընդամենը Հարավային Օսիայում եւ Աբխազիայում Ռուսաստանն ունեցավ լեգիտիմ ռազմական ներկայացվածություն:
Արդյոք ներկայում Մոսկվան չի փորձում նույնն անել նաեւ ղարաբաղյան գոտում՝ չխախտել ստատուս-քվոն, բայց հանդիսանալ արդեն դրա այսպես ասած լեգիտիմ երաշխավորը՝ ՀԱՊԿ խաղաղապահ մանդատով:
Բայց, պարզ է, որ Ռուսաստանն ի զորու չէ միայնակ հաջողել այդ սցենարը, եթե դրան հավանություն չտա Արեւմուտքը: Ընդհանրապես կարծես թե այդքան էլ որոշակի չէ, թե ինչ է մտածում հնարավոր պատերազմի մասին Արեւմուտքը: Այստեղ դիվաագետները շարունակաբար պնդում են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, բայց պարզ է նաեւ, որ հազիվ թե նրանք հակառակն ասեին՝ եթե անգամ մտածում են հակառակը:
Ի վերջո, համաշխարհային պատմության ընթացքը թե անցյալի, թե ներկայի իմաստով առավելապես հենց ռազմական, ոչ թե դիվանագիտական լուծումների պատմություն է: Տարբեր են եղել աստիճանները, բայց էական ու վճռորոշ գործոնը եղել է, կա եւ կմնա ռազմական հարաբերակցությունը:
Հատկանշական է մի բան, որ Արեւմուտքից դեռեւս որեւէ անգամ չի հնչել Հայաստանի անվտանգությունը երաշխավորելուն ուղղված հրապարակային հստակ հայտարարություն: Ինչու է Արեւմուտքը խուսափում դրանից՝ պարզ չէ:
ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Չակ Հեյգելը նախօրեին պատասխանելով հայ-ամերիկյան ռազմական գործակցության մասին հարցին, հայտարարել էր, որ ԱՄՆ ձգտում է խորացնել հայ-ամերիկյան գործակցությունը ռազմական բնագավառում: Բայց թե ԱՄՆ, թե ՆԱՏՕ-ն չեն շտապում հստակորեն հայտարարել, որ պատրաստ են ապահովել Հայաստանի անվտանգությունը:
Իսկ գուցե պատճառն այն է, որ Հայաստանը երբեք չի դրել այդ հարցադրումը Արեւմուտքի առաջ: 2008 թվականի պաշտոնամուտից հետո այցելելով Բրյուսել, Սերժ Սարգսյանը բավական կարկամ կերպով փորձեց կարծես թե բարձրացնել այդ հարցը, հայտարարելով, թե պատերազմի դեպքում ՆԱՏՕ-ն չի կարող չմիջամտել, քանի որ Ղարաբաղի նոր պատերազմը կնշանակի նաեւ սպառնալիք Եվրոպային, իսկ ՆԱՏՕ-ն ապահովում է Եվրոպայի անվտանգությունը:
Պաշտոնական Բրյուսելն այդ հայտարարությանը ըստ էության չի արձագանքել, մշտապես հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն չի միջամտում ղարաբաղյան գործընթացին: Ըստ երեւույթին, պետք է Արեւմուտքի առաջ հանդես գալ առավել հստակ հարցադրումով եւ առավել կոնկրետ գործակցության պատրաստակամությամբ:
Հայաստանի համար Արեւմուտքի հետ անվտանգության խնդիրների կոնկրետացումը խիստ էական է թե անվտանգության դիվերսիֆիկացիան առավել առարկայացնելու, թե դրանով տարածաշրջանային խաղն ավելի բազմազանեցնելու, ու թե այդպիսով Ղարաբաղի ուղղությամբ հնարավոր պատերազմի համատեքստում աշխարհաքաղաքական ավանտյուրաներից հնարավորինս հուսալի ապահովագրվելու համար:
Ի վերջո, երբ հարցն այն է, թե ով կսկսի պատերազմը, իրավիճակն առավել ապահով է, քան երբ այդպիսի հարց չկա եւ պարզ է, թե պատերազմն ով կսկսի:
Ո՞վ կսկսի պատերազմը Ղարաբաղում
18:44 - 13.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
02/05/16 15:56
Պատերազմը Ղարաբաղում. Արդյունքները՝ մեկ ամիս անց
04/04/16 18:38
Ալիևի արագընթաց պատերազմը Ղարաբաղում ձախողվեց, եկավ Ստեփանակերտի՝ խաղի մեջ մտնելու ժամանակը
05/09/14 00:58
Պատերազմը Ուկրաինայում կավարտվի՞, թե՞ կսկսի նոր լայնամասշտաբ պատերազմ Ռուսաստանի և NATO-ի միջև
24/05/24 10:59
Ես ավարտել եմ դպրոցը 1995-ին, երբ պատերազմը նոր էր ավարտվել, ավարտվել էր մեր հաղթանակով, Արցախի ազատագրմամբ․ Ռուբեն Մխիթարյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան