Քյոլնում զանգվածային հարձակումներից հետո Գերմանիայի ոստիկանությունը հրահանգներ է ստացել իշխանություններից՝ միգրանտների կողմից իրականացված հանցագործությունները չհրապարակելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է գերմանական Bild պարբերականը:
Իրավապահ մարմինների աշխատակիցներն այդ հրահանգները ստացել են փակ ժողովի շրջանակներում:
Հեսսենի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ գերատեսչական մամուլի կենտրոնների ղեկավարները զգուշացվել են այն մասին, որ փախստականների մասին բացասական տեղեկատվությունը կարող է օգտագործվել աջ ծայրահեղականների կողմից և ուղղված լինել նրանց դեմ, ովքեր իսկապես պաշտպանություն են փնտրում: